Մհեր Արմենիան սկսում է համազգային շարժում և իր երկու թիմակիցների հետ Շուռնուխ գյուղից ոտքով գալիս են Հանրապետության հրապարակ

Երգիչ Մհեր Արմենիան իր «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ սկսում է համազգային շարժում և իր երկու թիմակիցների հետ Շուռնուխ գյուղից ոտքով գալիս են Հանրապետության հրապարակ:

««Ազգի ձայն» կուսակցությունը հայտարարում է համազգային շարժում։ Մեր ճանապարհը տեւելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում։ Համազգային շարժման նպատակն է հասնել այնտեղ ու ներկայացնել պահանջներ։ Վստահ ենք, հույս ունենք եւ գիտենք, որ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են ազգի եւ երկրի ճակատագրով»,- նշում է երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիան:

Խոսելով շարժման պահանջների մասին՝ նա նշում է, որ թույլ չեն տալու եւ դեմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրի փաստաթղթեր, որոնք հայ ազգի համար կարող են շատ ցավոտ հետեւանքներ ունենալ։

«Մենք պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Մենք ուզում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատել, բայց գործադիրն իր ամբողջ կազմով պիտի հրաժարական տա»,- ասում է Մհեր Արմենիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ