Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է բժիշկների 58 տոկոսը, իսկ 76 տոկոսը՝ առաջին դեղաչափով:

Բացի դրանից, Գամկրելիձեն ևս մեկ անգամ հաստատել է այն կարծիքը, որ բուժանձնակազմի և ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի:

«Ես ունեմ ամփոփ վիճակագրություն, որտեղ բժիշկների առնվազն 76%–ը պատվաստվել է առաջին դեղաչափով, իսկ 58%-ն՝ ամբողջությամբ: Համեմատաբար փոքր է՝ 50%-ի սահմաններում, բուժքույրեր, և նույնիսկ համեմատաբար ավելի քիչ պատվաստումների ցուցանիշը կրտսեր բժշկական անձնակազմի, ինչ-որ տեղ 35%. Պատվաստումների մակարդակը վարչական անձնակազմի 50% է կազմում, կասեմ ուղիղ, դա չի գոհացնում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ