ՀՀ 3-րդ նախագահը հաստատում է Բադեն Բադեն իրականցված մնացյալ 15 այցերը. հետաքրքիր մանրամասներ

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ուրեմն, Fip.am-ը հոդված-հետաքննություն է հրապարակել, որում մանրամասներով ու ապացույցներով պատմում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը 16 անգամ պետական միջոցների հաշվին գնացել է Բադեն-Բադեն։

Այսօր Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է տարածել` նշելով, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 5-ին չի գիշերել Բադեն-Բադենում։

Ստացվում է, որ ՀՀ 3-րդ նախագահը հերքելով միայն ապրիլի 5-ի այցի ճշմարտացիությունը, անուղղակի կերպով հաստատում է պետական միջոցների հաշվին դեպի Բադեն-Բադեն իրականացված մնացյալ 15 այցերը ու նույն հոդվածում տեղ գտած այլ հետաքրքիր մանրամասները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ