Բացահայտվել են 19-ամյա երիտասարդի կողմից կատարված մի շարք գողության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 19-ամյա երիտասարդը,ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, որտեղ ապօրինի մուտք գործելով անասնագոմ հափշտակել է ոչխարներ և գառներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 7-ին՝ «Լիստ Էյ Էմ» սոցիալական կայքում տեսնելով ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն՝ երիտասարդը հանդիպել է ավտոմեքենայի տիրոջը և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նշված ավտոմեքենան մաս-մաս վճարելու տարբերակով գնելու առաջարկ արել նրան, որից հետո չվճարելով գումարը՝ շահագործել ու տնօրինել է ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. հունիսի 21-ի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքի քոթեջներից մեկի պատշգամբի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և հափշտակել հեռուստացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրված), 178-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրված): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •