Կապանում Փարսյանը դռնեդուռ ընկած համոզում է բոլորին, բայց իրականությունն այլ է

Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրելու մտադրություն ունի նաև գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Վերջին ժամանակահատվածում  Փարսյանը  Կապանի քաղաքացիներին փորձում է ամեն կեպ համոզել, թե համայնքում իրականացված աշխատանքներն իր  լավ աշխատանքի արդյունքն  են, բայց արի ու տես, որ իրականությունն այլ է։

Իրականում Կապան համայնքում իրականացված աշխատանքները կառավարության սուբվենցիոն ծրագրերով են իրականանում։ Նախորդ տարի Սյունիքում 27 սուբվենցիոն ծրագիր էր հաստատվել 8,5 մլրդ բյուջեով։

Կապանի 6 սուբվենցիոն փաթեթներից, սակայն, միայն 1-ն է ամբողջությամբ ավարտվել, պատճառը համավարակն ու պատերազմն էին։  Մանկապարտեզների վերանորոգումից մինչև ջրագիծ և ճանապարհաշինություն., իրականացվող սուբվենցիոն  ծրագրերն աստիճանաբար ավարտական փուլին են մոտենում։ Իսկ այս տարվա համար սուբվենցիոն 5 փաթեթ արդեն հաստատվել է, կներդրվի ավելի քան 2 մլրդ դրամ ներդնել։ 

Փարսյանը կառավարության իրականացրած  սուբվենցիոն  ծրագրերը փորձում է վերագրել իրեն՝ սպասվող ընտրություններում վստահության քվե ստանալու համար, բայց ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է հուշում՝  ստերով ժողովրդին երկար չես կերակրի, դա կարող է տևել առավելագույնը 40 օր։

Կապանում իրականցված և իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին ավելի մանրամասն՝ ստորև ներկայացված տեսանյութում։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ