ՌԴ-ում ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և հրդեհվել․ կան զոհեր

ՌԴ Իրկուտսկի մարզում Մոսկվայի ժամանակով 18:15-ի սահմաններում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Իրկուտսկի մարզի Կազաչինսկո-Լենսկի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ և երկու ուղևոր, ևս մեկ ուղևոր գտնվում է ծանր վիճակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին օպերատիվ շտաբում, մնացած 12-ը վնասվածքներ են ստացել։

Ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքի ժամանակ և ընկել տայգայի մեջ։

ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ