Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտուի առաջնորդներից մեկի և կնոջ դամբարանը՝ ամբողջովին գանձերով

Թուրքիայում Չավուշթեփե բլուրի մոտ հայտնաբերվել էր Ուրարտուի առաջնորդներից մեկի դամբարանը , որտեղ իր հետ թաղված են եղել նաև տվյալ առաջնորդի ձին և շունը , կարելի է ասել , որ տվյալ կենդանիները եղել են Ուրարտուի առաջնորդի հավատարիմ կենդանիները , քանի որ Ուրարտական ժամանակահատվածում պալատականների հետ նաև թաղվում էին իրենց հավատարիմ կենդանիները: Այսօր նույն Չավուշթեփե բլուրի նեկրոպոլիսում հայտնաբերվել է տվյալ առաջնորդի դամբարանին կից ևս մեկ հետաքրքիր դամբարան:

Այս պեղումները կատարվում են Վան Յըզընջը Յըլ համալսարանի հնագիտության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի ղեկավարությամբ ՝ Չավուշթեփե ամրոցի տարածքում և նրա հյուսիսում գտնվող նեկրոպոլիսում :

Երբ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի գլխավորած խումբը պեղումների ժամանակ հանել են գեր-եզմшնnւմ թшղվшծ ձիու և շան nuկnրները կողքից սկսել է բացվել Ուրարտացի կնոջ մի շքեղ դամբարան:

Կնոջ դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է զարդերով թաղված կինը , որը ի դեպ գլուխ չի ունեցել : Պրոֆեսորը նշում է , որ դա կապված է եղել կրոնական համոզմունքների կամ տվյալ ժամանակահատվածի ծեսերի արդյունքից:

«Մենք ենթադրում ենք, որ գերեզմանատիրոջ կնոջ գլուխը, հնարավոր է առանձին , ավելի սրբազան վայրում է թաղված: Մենք նաև գտանք երկու պալատական պաշտոնական կնիքներ , սրանք շատ կարևոր են: Այս կնիքներից մեկը պատրաստված է բրոնզից, իսկ մյուսը `ալաբաստերից: Հնում տիրակալների մոտ կնիքներ են եղել: Կնիքներից մեկի վրա փորագրված է կյանքի ծառը , իսկ մյուսը առյուծի տեսքով ՝ ներքեւում դրոշմակնիք:» , – ասում է պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն:

Ուրարտացի կնոջ դամբարանը հնագետների ուշադրությունն է գրավել իր հարուստ գանձերով:

«Մենք պարզեցինք, որ այդ կինը եղել է մոտ 40-50 տարեկան: Գտնվել է վզնոց ուրարտական նախշերով և թանկարժեք քարերով , ուլունքներից պատրաստված շքեղ զարդեր, ագատի, մարջանի, պիրիտի քարերից, ծովային մարգարիտներով և ոսկե ապակիներով: Կա ճոճանակ ականջօղ, որը շատ գեղեցիկ պատրաստված է արծաթից և բրոնզից: Ծովային մարգարիտներով մի ամբողջ զարդեր կան , որոնք հանվել են Միջերկրական ծովից: Այս ամենը ցույց է տալիս, որ այս մարդիկ ամուսիններ են , և շատ բարձրաստիճան պալատականներ , կարծում ենք առջնորդը իր կնոջ հետ:» , – ասում է պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ