Իրականացվում է Արցախի անկախության տարիների ամենախոշոր նախագիծը

Ջրի խնդիրը լուծելու համար Ստեփանակերտում 15 մլրդ դրամի ներդրում է կատարվել։ Կառուցվում է Պատարայի ջրամբարը: Առաջին փուլում նախատեսվում է նույնանուն գետը խողովակաշարով միացնել Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին:

Գեորգի Հայրիյան, Արցախի ջրային կոմիտեի նախագահ — Խողովակաշարերը բաժանել ենք 10 մասի, 10 լոտի ենք բաժանել: Աշխատանքներն իրականացնելու է 6 շինարարական կազմակերպություն: 3-ի հետ արդեն պայմանագիր ունենք:

Արցախի ջրային կոմիտեում պարբերաբար խորհրդակցում են ոլորտի մասնագետների հետ: Նախագիծը փորձաքննություն կանցնի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Գետի նվազագույն մակարդակի պայմաններում վայրկյանում 80 լիտր ջուր կհասնի Ստեփանակերտ:

Ալբերտ Մարգարյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր — Դա մեծ քանակություն է Ստեփանակերտի պակասող ջրի լրացումն իրականացնելու համար: Եվ ես կարծում եմ, որ նախագծի նախնական տարբերակի իրացումը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել խմելու ջուրը, այլև ինչ-որ չափով ջրի մի մասը տրամադրել ոռոգման նպատակների համար:

Այժմ լայնացվում է դեպի գետ տանող ճանապարհը, որից հետո միայն շինտեխնիկան կկարողանա մոտենալ: Այստեղից մինչև Ստեփանակերտ 23 կմ խողովակաշար է անցկացվելու: Արցախի նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2022-ի հունիսին Ստեփանակերտը պետք է ջրամատակարարման խնդիր չունենա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ