Մյասնիկյան համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցը

Մյասնիկյան համայնքում 2021 թվականի համար հաստատված համաֆինանսավորման երեք սուբվենցիոն ծրագրերից ևս մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են՝ ասֆալտապատվում է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 

Շինաշխատանքներն իրականացնում է «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Համաֆինանսավորման ծրագրի այս բաղադրիչով նախատեսված աշխատանքների արդյունքում առաջնահերթ անվտանգ երթևեկություն կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան կենտրոնական փողոցում, որտեղ տեղակայված են «Մոր և մանկան» ԱԿ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տարածքային բաժանմունքը:

Մյասնիկյանում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ է նաև 1967 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգումը, իսկ առաջիկայում կմեկնարկի մանկապարտեզի ցանկապատումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ