Կորոնավիրուսի դեմ պատվաստվեց Հանրային հեռուստաընկերության մոտ 150 աշխատակից

Որպեսզի Ձեր հեռուստաէկրանին միշտ թարմ լրատվություն և հետաքրքիր բովանդակությամբ հաղորդումներ լինեն, եթերն ապահովող թիմը պետք է առողջ լինի: Այսօր կորոնավիրուսի պատվաստում ապահովող կետը Հանրայինում էր:

Անվտանգությունից լրատվական ծառայություն, ստեղծագործական բաժնից տնօրինություն: Հանրայինում այսօր պատվաստվեց շուրջ 150 աշխատակից. պատվաստանյութերի տեսակները երկուսն էին՝ «Աստրազենեկա» և «Սինոֆարմ»:

Աննա Օհանյան, Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար — Հենց մեր աշխատակիցներն էին մեզ դիմում ու ասում, որ ցանկանում են պատվաստվել: Եվ քանի որ հեռուստատեսությունում աշխատանքը շատ ինտենսիվ է և շատ դժվար է կազմակերպել դա ինքնուրույն, Հեռուստատեսության աշխատակիցներին շատ հարմար կլիներ միանգամից պատվաստվել:

Պատվաստումների դեմ տարածվող լուրերին Մարատ Օրդյանը լուրջ չի վերաբերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ