«Իշխանության գործողությունն առերևույթ պետական դավաճանության տարրեր են պարունակում…».Վահագն Ալեքսանյան

«Դուք և ձեր քաղաքական թիմը՝ լայն իմաստով, բազմիցս քննադատել եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա փորձել է Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, շատ հաճախ դա անվանել եք արկածախնդրություն»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը և հիշեցրեց 1-in.am-ին տված Արթուր Ղազինյանի հարցազրույցը, որում նա հիացմունքով էր խոսում վարչապետի այդ գործողությունների մասին և համարում էր ուժեղի դիրքերից հանդես գալ: Նա հավելեց. «Ուզում եմ հասկանալ ձեր քաղաքական նմանությունները պարոն Ղազինյանի հետ, այսինքն՝ նրա յուրային լինելը ձեր թիմում ինչո՞վ է արտահայտվում, որովհետև Արցախի ներգրավվածությունը դուք համարում եք արկածախնդրություն, իսկ նա՝ շատ ուժեղ քայլ, մեծ ջրբաժան է, և ինչպե՞ս եք այդ ջրբաժանը հաղթահարել»:

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ մոտեցումները տարբեր են նաև հրադադարի հարցում. «Մեկը հրադադարի կնքումը համարում էր դավաճանություն, մյուսն ասում էր՝ ինչու չի կնքվել. էստեղ իմ մեջ շատ տրամաբանական հարց է առաջանում. արդյոք ձեզ համար ինքնանպատակ չէ՞ մեր իշխանությանը դավաճան անվանելը, և դրա պատճառները ձեզ համար զուտ երկրորդական, երրորդական և գուցե չորրորդական են»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ