«Լավ ինչքա՞ն սրիկա պիտի լինես, որ նման բան հորինես…». Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբեր բարձր բաների մասին խոսող որոշ մեդիատեռորիստներ այսօր առավոտվանից հերթական մեդիատեռորիստական ակտն են իրականացնում։

Հիմա էլ չգիտեմ էլ, թե ումից ստացած հոնորարի դիմաց հորինում են, որ ՔՊ-ի պատգամավորների վրա Արցախում քարերով հարձակվել են։

Լավ ինչքա՞ն սրիկա պիտի լինես, որ նման բան հորինես, ինչքա՞ն պիտի թքած ունենաս արժանապատվությանդ վրա, որ չգիտեմ էլ ումից, չգիտեմ էլ որ երկրից ստացած ինչ-որ կոպեկների դիմաց նման սուտ հորինես»,-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ