Ադրբեջանցիները բացել են Գորիս-Կապան ճանապարհը

Մեր կայքին մոտ կանգած աղբյուրների տեղեկություններով այսօր ռուս սահմանապահները ադրբեջանցիներին երեկ չհաջողված բանակցությունները շարունակելու առաջարկ էին արել, ինչին, ինչպես տեղեկացանք, ադրբեջանցինեը համաձայնել էին:

Բանակցությունների արդյունքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուս սահմանապահների ու նաև հայ սահմանապահների ջանքերի շնորհիվ կարողացել են գալ համաձայնության:

Ադրբեջանցիները արդեն իսկ բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները՝ միայն պայման են դրել, որ ճանապարհին շարված են լինելու զիգզագաձև բլոկներ: Իրենց այս որոշումն ադրբեջանցիները պատճառաբանել են իբր հնարավոր վտանգներից զգուշանալու պատճառաբանությամբ:

Մեզ տեղեկացրին, որ ճանապարհը բացելու գործընթացն արդեն սկսվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ