«Lսելով Սեյրան Օհանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, ես ապշել եմ…». Վահե Խանդիլյան

«Հեղափոխության պահապաններ». նախաձեռնության անդան Վահե Խանդիլյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ, լսելով Սեհրյան Օհանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, ես ապշել եմ, որ նման բարձրաստիճան պաշտոնյան նման թերի ինտելեկտի տեր մարդ է իրականում։

1. Նա պնդում էր, որ կարող է լավ նախարարի օրոք լինել կոռուպցիա, բանակից ազատվելու հնարավորություն՝ փողի կամ զանգերի միջոցներով և դա կապ չունի նախարարի հետ, ու նման դեպքեր արձանագրելով չի կարելի ասել նախարարին դավաճան:
Բարի
Ես կարող եմ ենթադրել, որ Օհանյանի տրամաբանությամբ շարժվելու դեպքում կարելի է արձանագրել, որ համանուն կերպով վարչապետ Փաշինյանին չի կարելի ասել դավաճան, որովհետև շատ հնարավոր է, և ես համոզված եմ, որ վարչապետի ղեկավարման ժամանակահատվածում ու պատերազմի օրերին նմանապես եղել են միջին և բարձրաստիճան օղակներում դավաճաններ և կոռուպցիոնեռներ, սա մեկ:

2.Օհանյանը և իր ամբողջ թիմը՝ չկարդալով կառավարության ծրագիրը, չիմանալով թե քանի գլխից է բաղկացած ծրագիրը, քննադատում են կառավարությանը ինչ որ բացերի մեջ, ոչ թե ներկային վերաբերող հարցերի շուրջ, այլ անցյալին:
Այսպիսով ես նորից համոզվեցի, որ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում մեր երկրի դեմ կանգնած մարտահրավերները, այլ հետաքրքրում է խնդիրները, որոնցով կարելի է խաղալ և շոուներ կազմակերպել ԱԺ-ի դահլիճում, և կարելի է հանգել այն մտքին, որ այդ ապագա մարտահրավերներն էլ, որ շատանան՝ նրանք միայն ուրախ կլինեն:

3. Նա պնդում է, որ Վահագնի թաղամասում գտնվող դղյակը իրենը չէ, իսկ ես կարող եմ ուղիղ հարցադրում անել Օհանյանին։ Կան տեղեկություներ, որ իր կինը՝ Ռուզանն է հանդիպում այդ տան շինարարների հետ, զրուցում և հանձնարարականներ տալիս։ Կարող եմ ասել ավելին, որ հասկանալի լինի աղբյուրները ինչքանով են վստահելի։ Իրենց Վահագնի թաղամասի 2-րդ սեփականությունում, որտեղ ներկա պահում բնակվում է իրենց ընտանիքը՝ հյուր է եկել Աշոտյանը հուլիսի 23-ին՝ փաթեթավորված շոկոլադով և կոնյակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ