Իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհի փակ հատվածում

Սյունիքից վերջին մանրամասներն է հայտնում առավոտից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածում աշխատող «Լուրերի» Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ շարունակում է փակ մնալ Կապան-Գորիս ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, սակայն դա վարորդներին չի խանգարում ընթանալ այլընտրանքային ճանապարհով:

«Մենք գտնվում ենք Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում, այստեղ ընթանում է բնականոն երթևեկություն, թեև ճանապարհը վերակառուցվող է և ընթանում են եռուն շինաշխատանքներ»,- նշեց թղթակիցը՝ հիշեցնելով, որ ժամը 15:00-ից մինչ այս պահը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև ընթանում են եռակողմ բանակցություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ