«Ոչ մեկ թող կապկային սեթևեթանքներ չանի»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի տեղակալներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ