«Թուրքիան ապաստան չի տրամադրի աֆղաններին…». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։

Այս հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությանը, թե իբր Թուրքիան պատրաստվում է աֆղան փախստականների համար առանձին կենտրոն ստեղծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ