Քաշքշուկ՝ ԱԺ-ում. Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից

Ինչպես արդեն հայտնել էինք, պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից։ Հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խմբվեցին Աննա Մկրտչյանի շուրջ։ Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Պատգամավոր Արգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բռնի ուժ կիրառելով Մկրտչյանին դուրս հանում դահլիճից՝ ԱԺ-ի ուղիղ եթերը անջատելուց հետո։ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները փորձում էին խանգարել նրանց։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռվեց, իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև վեճեր էին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ