Արցախցիներին կոչ են անում, հորդորում, երբեմն նույնպես սպառնում, որ անպայման մասնակցեն Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը. Աթանեսյան

ԼՂ խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բռնատեղահանված արցախցիներին կոչ են անում, հորդորում, երբեմն նույնպես սպառնում, որ անպայման մասնակցեն Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը, որպեսզի «Ռուսաստանը բացի Արցախ վերադարձի դուռը»: Ռուսաստանը շուրջ երեք տարի Արցախում էր, կարող էր թույլ չտալ, որ Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակվի: Ինչու՞ չարեց: Իսկ այժմ հանուն ինչի՞ պիտի բացի նաեւ իր ձեռքով փակված Արցախ-Հայաստան դուռը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ