Տավուշի մարզպետարանը՝ բնակչության տարահանման վերաբերյալ լուրերի մասին

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

«Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով:

Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •