Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Օգոստոսի 19-ին սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ