«Երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ աջակցություն կտրամադրվի բոլոր ընտանիքներին…» վարչապետ Փաշինյան

«Երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրվի բոլոր ընտանիքներին»: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների մասին է, այլ բացարձակապես բոլոր ընտանիքների մասին»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը կառավարությանը ներկայացրեց կառավարության ծրագիրը: Նշենք, որ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ պատրաստվում են Հայաստանում կառուցել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ