Թալիբները գրավել են Քաբուլը, բարձրացրել են իրենց դրոշը Քաբուլի նախագահական պալատի վրա

Արմատական ​​թալիբները բարձրացրել են իրենց դրոշը Քաբուլի նախագահական պալատի վրա՝ հայտարարելով, որ երկրում տեղի է ունեցել ժողովրդական ապստամբություն, 20-ամյա պատերազմն ավարտված է՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Թալիբները պահանջում են օտարերկրյա զորքերի դուրսբերում երկրից՝ նախքան նոր կառավարության ձևավորումը, որում, ըստ նրանց հավաստիացումների, կներգրավեն ոչ միայն շարժման անդամներին, այլ նաև ուրիշ աֆղանստանցիների, միաժամանակ մտադիր չեն ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Ըստ տեղեկությունների՝ թալիբները դեռևս 2020 թվականից սկսել են կաշառել աֆղան պաշտոնյաներին և զինվորական անձնակազմին: Վերջիններն այդ գործարքները որակել են որպես «հրադադարի պայմանագրեր», մինչդեռ իրականում զինյալները գումար են առաջարկել զենքը հանձնելու դիմաց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ