Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց , Թալիբները վերցնում են իշխանությունը

«Թալիբան»-ի հետ բանակցություններից հետո Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց: Ըստ տեղեկությունների Աֆղանստանի նոր նախագահը կդառնա Թալիբանի ռեժիմի ներքո մոլլա Աբդուլ Գանի Բարադարը:

Այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի նախագահը համաձայնել է երկրի ղեկավարությունն անցնցում հանձնել անցումային շրջանի վարչակազմին:

Քիչ առաջ էլ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտնել է երկրի ողջ տարածքում իր կողմից բացարձակ վերահսկողություն սահմանելու մասին, տեղեկացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ օտարերկրացիները պետք է լքեն Քաբուլը կամ գրանցվեն նոր ձևավորվող իշխանության մարմիններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ