«Ռուսները թուրքերի հետ միասին պայքարում են բնական աղետի դեմ …». Պուտինն` Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էրդողանին ուղղված հեռագրում Ռուսաստանի առաջնորդը ցավակցում է Бе-200 ինքնաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ:

«Ռուսները, թուրքերի հետ միասին, պայքարում են ձեր երկրի վրա պատահած բնական աղետի դեմ: Հետեւաբար, կորստի ցավը միավորում է մեզ: Խնդրում եմ ցավակցության և աջակցության իմ խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին: Թող քաջությունն ու համառությունը չլքեն նրանց այս դժվարին ժամին», — ասվում է հեռագրում, որի տեքստը տրամադրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ