Երևանում Opel-ը բախվել է BMW-ին, վերջինս էլ մխրճվել է ձմերուկների մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի փողոցում, 27-ամյա Սարգիս Պետիկյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ձմերուկ վաճառողները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և հայտնվել վաճառվող ձմերուկների մեջ, ինչի արդյունքում նյութական վնաս է պատճառվել վաճառողին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ