Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց 12 մշտական հանձնաժողովի նախագահներին:
Ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:
Եվ այսպես, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանը:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը: