«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացահայտ ստում է». ԿԳ նախարար

«Գիտեմ, որ Արամ Սիմոնյանը ձեզ մոլորության մեջ է գցել: Արամ Սիմոնյանին ոչ մեկ չի ստիպել դուրս գալ, նա ստել է՝ ձեզ ասելով, որ ԵՊՀ 100-ամյակը չի նշվում, քանի որ ինքը ռեկտոր է և այսպես շարունակ:

Որոշումը, պատասխանատվությունը ձերն է՝ մտնե՞լ Արամ Սիմոնյանի կեղծիքի տակ, թե՞ ոչ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ բուհի գիտխորհրդի արտահերթ նիստում հնչեցրած այն կարծիքին, թե իր վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ ՀՀԿ անդամ է, այսպես արձագանքեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հայտարարեց՝ ԵՊՀ-ն այս խղճուկ վիճակում, կեղծիքի մեջ չպետք է լինի և զգուշացրեց՝ ԿԳՆ-ն այս առումով խորհրդին ոչ մի բան չի ասելու. բուհը լիարժեք ինքնավար է: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր հետ զրույցում Արամ Սիմոնյանն ասել է, թե ԵՊՀ-ն իրեն պետք է ինքնապաշտպանվելու համար ու, դիմելով գիտխորհրդի անդամներին, ասաց՝ ձեզ բոլորիդ սարքել է վահան իր ինքնապաշտպանության համար:

ԿԳ նախարարն ասաց, որ նախարարությունում կան բազում ՀՀԿ-ականներ, որոնց հետ արդյունավետ աշխատում են: Օրինակ բերեց աշխատակազմի քարտուղարին՝ նշելով, որ ՀՀԿ-ական է, բայց նրա հետ արդյունավետ աշխատում են:

100-ամյակը նշվելու է մեծ շուքով, Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր

Posted by Arayik Harutyunyan on Wednesday, February 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ