Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։

Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երևույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով՝ այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։  Շահինը նշել է, որ, եթե այս ջերմաստիճանը պահպանվի, 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ