Թուրքիայում աճել է բռնկված հրդեհների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը

Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը ՝ 864-ի։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերջին օրերին մարվել կամ վերահսկողության տակ են առնվել շուրջ 200 անտառային հրդեհներ, իսկ 12 կետերում շարունակվում են հրդեհները։

«Հուլիսի 28 -ից օգոստոսի 6 -ը 196 անտառային հրդեհներ են հսկողության տակ առնվել: Յոթ հրդեհները շարունակվում են Մուղլա նահանգում, երկուսը ՝ Անթալիայում, մեկը ՝ Այդինում, Իսպարտայում, Դենիզլիում», – ասվում է գյուղատնտեսության և անտառտնտեսության տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ասել է, որ 12 անտառային հրդեհների մարումը շարունակվում է երկրի հարավում, այդ թվում ինը ՝ Թուրքիայի առողջարանային Անթալիա և Մուղլա նահանգներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ