Անգամ Վանեցյանը կասկածներ ունի, որ «Հայաստան» դաշինքից դեմ կամ անվավեր են քվեարկել Իշխան Սաղաթելյանին

ԱԺ-ում այսօր  թեժ էր, գրեթե  ողջ  օրը քննարկվեց Իշխան Սաղաթելյանի՝  ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրության հարցը։ Հարց  կայանում էր  նրանում  որ  անգամ ՔՊ-ի  կողմից անհրաժեշտ ձայները ապահովելւց  հետո  «Հայաստան» դաշինքից գտնվում էին պատգամավորներ,  ովքեր տապալում էին Իշխան Սաղաթելյանի՝  ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությունը

Այսօր կայացած առաջին քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանին ընդամենը մեկ ձայն չբավականացրեց փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Անհրաժեշտ 54-ի փոխարեն Սաղաթելյանի ընտրությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, իսկ երկրորդ ընտրության ժամանակ կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, իսկ 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։

Անգամ ԱԺ-ում լրագրողներին  տված հարցազրույցի ժամանակ արդեն  ընդդիմադիր  պատգամավոր  Արթուր  Վանեցյանը  հայտնեց,  որ. «Հուսով եմ՝ «Հայաստան» խմբակցությունում չկան մարդիկ ովքեր դեմ են քվեարկում կամ անվավեր են սարքում քվեաթերթիկը»:

Մանրամասները՝ ստորև նեկայացված տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ