Հստակ է, որ ընդդիմության շարքերում ոչ բոլորն են կողմ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հստակ է, որ ընդդիմության շարքերում ոչ բոլորն են կողմ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ Արդեն երկրորդ անգամ նա չի ստանում բավարար ձայներ ընդդիմությունից»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 104-ը. «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյան՝ կողմ 53, դեմ՝ 50»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ