ՔՊ-ն ապահովեց ձայները, «Հայաստան» դաշինքը նորից չընտրեց Իշխան Սաղաթելյանին

Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն  էր: Մեզ հաջողվեց տեղեկություններ իմանալ փակ գաղտնի քվեարկությունից:

Մեր բացառիկ տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխխոսնակ: Մասնավորապես, նա ստացավ  49 կողմ ձայն, 49 դեմ, և  5 թերթիկ համարվեց անվավեր:

Հիշեցնենք, որ այսօր առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: Մեր տեղեկություններով «Հայաստան» դաշինքից բացակա պատգամավոր կար։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները կհրապարակվեն 14:30-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ