8-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակում է աշխատանքը․ Օրակարգը հայտնի է

8-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակում է աշխատանքը: Օրակարգում է Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալի ընտրության հարցը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախագիծը և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Կառավարության առաջարկությամբ՝ խորհրդարանը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստում խորհրդարանը 71 ձայնով խոսնակ է ընտրել Ալեն Սիմոնյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ