Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ իշխող մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ