«Գավառի դատարանի շենքը թեքվում է, Մարտունիում՝ նույնիսկ խոզ պահել հնարավոր չէ»․ Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր ասուլիսին անդրադարձել է դատարանների շենքային պայմաններին: Նրա խոսքով՝ շենքային պայմանները կարևոր են դատարանների բնականոն գործունեության համար:

«Ունենք լավ շենքային պայմաններով ապահովված դատարաններ, ինչպես նաև ծայրահեղ վատ վիճակում գտնվող դատարաններ: Գեղարքունիքի մարզի Գավառի դատարանի շենքի մի մասն արդեն թեքված է, Մարտունիում դատարանի շենքն անմխիթար վիճակում է գտնվում, նիստերի դահլիճ չկա, լուսավորություն չկա և այլն:

Նույն վիճակն է նաև Սիսիանի, Թալինի դատարանների շենքերում»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն իսկ այդ բոլոր շինությունները գույքագրվել են, և աստիճանաբար կսկսվի այդ խնդիրների լուծումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ