«Հայաստան» դաշինքը ուրախությունից, որ հայտնվել է ԱԺ-ում, մոռացել է ԱԺ կանոնակարգը

ԱԺ-ը այսօրվա առաջին նիստի մեկնարկը թերևս վկայում է, որ առաջնորդները խորհրդարանական հարթությունը դարձնելու են ընդամենը իրենց քաղաքական այդ կարճաժամկետ նախագծերը այսպես ասած «լուծարման» տանելու ճանապարհով:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն դրա համար իրենց առանձին պատճառները, սակայն երկուսի համար էլ «դաշինքները» ըստ էության կատարել են իրենց գործը և այժմ խնդիրը այդ ձևաչափերը սահուն կերպով դեպի «ապամոնտաժում» տանելն է:

Բուն խնդիրն այն է, որ այդ գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում:

Սակայն, այդ հանգամանքը դժբախտաբար Հայաստանի այսպես ասած ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե այդ ընտրությունը, թե դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստը ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրը այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ