Զինված հարձակում Երևանի կենտրոնում. անհայտ անձը սպառնացել է նռնակով

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն ու տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ