Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ