Շուտով կավարտվեն «Ուղեղի գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները

Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Աշխարհին ներկայանալի ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնն իրականություն է դառնում։

Շուտով կավարտենք «Ուղեղի գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները․ Կենտրոնը կունենա այսպիսի տեսք
Վստահ եմ, ԵՊԲՀ-ի այս Կենտրոնը կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

Կենտրոնը կառուցվում է Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ