68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։

Աջակցությունը դեռևս չստացած քաղաքացիների քարտային հաշիվներին դրամական փոխանցումները հասանելի կլինեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կողմից 4 ամիս ժամկետով տրվել է սոցիալական աջակցություն՝ ամսական 68,000 դրամի չափով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ