Ինչ իրավիճակ է այս պահին Երասխում․ մանրամասներ է հայտնում Աարարատի մարզպետը

Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը ժամը 15:00-ից վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։

«Մի պահ է եղել կրակոցները, մոտ կես ժամ են տեւել: Որեւէ վնաս չի եղել, միայն դիրքի ուղղությամբ են կրակոցները եղել»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ բնակիչների մոտ վիճակը նորմալ է:

Պաշտպանության նախարարությունից էլ ՀԺ-ին ասացին, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ