Արմավիրի մարզում ոստիկանության ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման է ենթարկվել  5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։

Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։

Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ