Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10- րդ մասով՝ Լևոն Մազմանյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Մազմանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսի 30-ին։

Ներկայացնում ենք վերջինիս կենսագրությունը։

Լևոն Մազմանյանը ծնվել է  1982 թ.-ի հուլիսի 17-ին, Երևանում։

Կրթություն

  • 1999 թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան գիտակրթական համալիրը
  • 2002 թ. գերազանցությամբ ավարտել է Նորթամբրիայի համալսարանը՝ ստանալով ֆինանսական ծառայությունների բակալավրի աստիճան
  • 2003 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաբանության բակալավրի աստիճան
  • 2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաքիմիայի մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

  • 2003-2013 թթ. աշխատել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության ԱՊՀ գրասենյակում՝ մասնագիտանալով կառավարման և ռազմավարական խորհրդատվության ոլորտում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և նախագծեր բնական պաշարների, էներգետիկայի, հեռահաղորդակցման, ֆինանսական ծառայությունների, պետական կառավարման և այլ հատվածներում
  • 2008-2013 թթ. ղեկավարել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության հայաստանյան գրասենյակի խորհրդատվական ծառայությունների ուղղությունը
  • 2013-2017 թթ. աշխատել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության ռազմավարական խորհրդատվական ծառայությունների դեպարտամենտում՝ մասնագիտանալով նորարարական և թվային ռազմավարությունների մշակման մեջ, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և նախագծեր ԱՊՀ տարածաշրջանում
  • 2015-2017 թթ. ղեկավարել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության՝ ԱՊՀ տարածաշրջանում ֆինանսական ծառայությունների հատվածում ռազմավարական խորհրդատվական ծառայությունների ուղղությունը
  • 2018-2019 թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ
  • 2019 թ. մայիսի 30-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ