Դատարանը մերժեց Վազգենի Մանուկյանի պաշտպանի՝ ստորագրությունը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ