Տարատեսակ ընդդիմադիրներ տխրել, վշտացել ու կատաղել են Հայաստանի արտաքին ֆինանսական աջակցության վրա

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Զարմանքով հայտնաբերեցի, որ տարատեսակ ընդդիմադիրներ տխրել, վշտացել ու կատաղել են Հայաստանի արտաքին ֆինանսական աջակցության վրա, որի մի մասը հենց Սյունիքի, վստահ եմ նաև Արցախի վրա է դրվելու։

Եթերներից, գրառումներով ինչ թույն ասես թափում են, անգամ դա ներկայացնելով իբր Արցախից հրաժարվելու գին, առանց ապացույցի, առանց ամոթի։ Լավ, էսքան բացահայտ դեմ լինել սեփական երկրին։

Մտածում էի, թե Քաջարանի քաղաքապետի դստեր սրտնեղելը դրանից զուտ էմոցիոնալ բան է, կապված է իր հոր կալանավորման հետ։

Պարզվում է’ վերից վար, մեծից փոքր դրանից են խոսում ու համընդհանուր տխրություն է ու քաղաքական գիծ… Այսպիսի հետադիմական ընդդիմությունից սարսափում ես…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ