Պակիստանում առևանգել և խոշտանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը

Անհայտ անձինք առևանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը և խոշտանգման են ենթարկել նրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի կառավարության հայտարարությանը:

Նշվում է, որ Սիլսիլա Ալիխայիլին առևանգել են ուրբաթ օրը տուն վերադառնալիս: Նրան մի քանի ժամ խոշտանգել են:

«Ազատվելուց հետո տիկին Ալիխայիլը բուժում է անցնում հիվանդանոցում», — ասված է հաղորդագրության մեջ:

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է առևանգման փաստը: Իսլամաբադի վարկածով՝ Սիլսիլային առևանգել են վարձակալած հեծանիվ վարելու ժամանակ:

Իսլամաբադի ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ