Ավտովթար Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին․ կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 16։50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 63-ամյա Օլեգ Մեժլումյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 59 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Օ․ Մեժլումյանն ու ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 42-ամյա Զավեն Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ եթե բենտոնե հենասյունը չլիներ, ապա Mercedes-ը մի քանի 100 մետր կգահավիժեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ