«2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, նա ասաց՝ ես գնում եմ մեր տուն». Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

ՍԴ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ քաղաքական 4 ուժերի կողմից ներկայացրած դիմումների պահանջները ենթակա են մերժման։

«Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար նախ պետք է հասկանալ ընտրության կազմակերպման և անցկացման արդյունքում ԸՕ պահանջների խախտումներ եղել են, թե ոչ։

Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ։ Պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը հավելելով, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելիս պետք է քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու իրավունքի առաջնայնությունը դիտարկվի։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ