Շրջիկ կրկեսի տրամաբանության մեջ գործող մի քան ՍԴ դատավորներ մոռանում են , որ այսօր արդեն ՀՀ բարձրագույն ատյանը ՀՀ ժողովուրդն է

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները․․․

ՍԴ-ն համարվում է երկրի Բարձրագույն դատարանը, որտեղ պետք է բացառապես պահվի ՀՀ պետական շահը և ՀՀ պետական քաղաքացի համարվող յուրաքանչյուրի իրավունքները։

Դիմումներ ընդունել և քննելը հենց այն գործն է, որի համար ըստ էության ՍԴ դատավորները բավական լավ վարձատրվում են ՀՀ քաղաքացու  հաշվին և վերոնշյալ դիմումներն էլ բացառություն չէին, որ եթե վերլուծենք,  ակնհայտ  արհեստական հիմքով ստեղծված և ընդամենը ևս մեկ անգամ սեփական չգոյությանը գոյության կարգավիճակ հաղորդող մեռելի խռխռոց են։

Բայց, մի շատ կարևոր բայց․․․

ՀՀ ՍԴ-ում  չի կարող քննվել մի դատական գործընթաց և ոչ մի կարգապահական վարույթ չհարուցել այն անձի հանդեպ, ով անվայել հայերենը և իրենց փողոցի ոճը բերել է Բարձրագույն դատարան և ազատ արտահայտվում է, կարծես իրենց հյուրասենյակի բազմոցին նստած լինի ։

Իսկ այս ամենի մեջ ամենազավեշատալին այն է, որ նստածների մեջ մի շատ հաճելի տիկին ,  չի էլ շտապում գոնե հուշել , որ դատարանում նման հայերենը անթույլատրելի է։

Արդեն շրջիկ կրկեսի տրամաբանության մեջ գործող մի քան ՍԴ դատավորներ , տեսիլիքի տեսքով մի լույս են տեսնում ևս մեկ անգամ քծնել սեփական տերերին և վերադառնալ անցյալի կարոտած օրեր։

Նախկինների քաղաքական ջերմոցում բուսած և սեփական երկրի մայր օրենքը սեփական տերերի համար ծուռումուռ տված դատավորները, ովքեր այսօր էլ չեն կարողանում ազատվել  այդ կապանքներից , ՀՀ ՍԴ-ն դարձրել են ամոթի խարան մեր պետականության համար։

Նրանց քաղաքական ջեմոցում անպարարտ աճած և այսօր իրավական Հայաստանում տեղ չունեցող դատավորները մոռանում են , որ այս ամբողջ իրավական գործընթացին հետևում է այն ժողովուրդը, որը հատուկ դժվար ընկալողների համար երկրորդ անգամ կատարել է իր ընտրությունը։

Եւ որքան էլ ՍԴ-ն համարվի բարձրագույն դատական ատյան , կա մի անխախտելի ճշմարտություն՝ այսօր արդեն ՀՀ բարձրագույն ատյանը ՀՀ ժողովուրդն է և նա է այս երկրի մայր օրենքը և իշխանությունը․․․

Համայնքը զորավոր է , պարոնա՛յք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ